Հիմա մենք ստիպված ենք մարդկանց բացատրել, որ պարտությունը հպարտանալու առիթ չէ
Երբ մենք տոնում էինք Եռատոնը, մեր կողքին ապրում էին մարդիկ, ովքեր դա տոն չէին համարում: Մենք իրենց չէինք նկատում, բայց իրենք կային: Երբ մենք հպարտանում էինք մեր հաղթանակներով, մեր կողքին ապրում էին մարդիկ, ովքեր ոչ միայն չէին հպարտանում, այլ հաղթանակը՝ հաղթանակ չէին համարում, դրանով հպարտանալն էլ՝ հպարտություն չէին համարում: Մենք իրենց չէինք նկատում, բայց իրենք կային, իրենք ապրում էին երկրի հակառակ կողմում:
Հետո ստացվեց այնպես, որ իրենք քաղաքացուն հպարտ հռչակեցին և եկան իշխանության, բերեցին պարտություն և սկսեցին այդ քաղաքացուն համոզել, որ պետք է հպարտ լինի պարտության համար: Մենք ոչ միայն վերջապես նկատեցինք այդ մարդկանց, այլ ինքներս, անկախ մեր կամքից հայտնվեցինք երկրի հակառակ կողմում:
Հիմա մենք ստիպված ենք մարդկանց բացատրել, որ պարտությունը հպարտանալու առիթ չէ, որ բոլորս միասին գտնվում ենք երկրի հակառակ կողմում: Մենք այդ մարդկանց հպարտ չենք հռչակում: Շուտով պարզ կդառնա, թե այդ քաղաքացին ընտրելու է հպարտի կեղծ կարգավիճա՞կը, թե՞ վերադառնալու է իրականություն, առանց պատրանքների:
Մենք շարունակում ենք տոնել, բայց հպարտությունը չէ այն զգացումը, որն ապրում ենք: Տոնում ենք, որ չմոռանանք, որ մի փոքր տեղ թողնենք հաջորդ սերունդների համար, որ պարտությունը հաղթանակ չհամարեն, որ երկրի հակառակ կողմում չապրեն: Շնորհավոր Եռատոն...
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































