Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։

Ավելին՝ դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում։

Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։

Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»,-գրել է  նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ