Մեր հանրային դաշտում ակտիվորեն շրջանառվել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը։

Նա ապրիլի 23-ին իր X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակում են գործել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարել է ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպան արշավը», - գրել էր նա։ Դրանից հետո Մամդանին հայտնվել է թուրք-ադրբեջանական տեղեկատվական և քաղաքական գրոհների թիրախում։

Նրա դեմ մինչ օրս շարունակում են ամերիկյան մամուլում հրապարակվել պատվիրված և վճարված հոդվածներ։ Նյու Յորքի «Daily Media» թերթի հոդվածում, որը հրապարակվել է մոտ մեկ շաբաթ առաջ, քաղաքապետին պատասխանում են, գուշակեք ու՞մ բառերով, իհարկե, Ալիևի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանի։

Մեջբերումը հետևյալն է․ ՀՀ վարչապետն ասել է․ «Ինչպես է պատահում, որ չկար Ցեղասպանության օրակարգ 1939-ին և ինչպե՞ս հայտնվեց այդ օրակարգը 1950 թվականին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ»։

Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ․․․ Հասկանում ե՞ք այս ամենի վտանգավորության չափը, եթե այո, ապա հունիսի 7-ին անպայման գնացեք ու ՈՉ ասեք Ալիևի թեկնածուին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ