Հայաստանի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին Բրիտանական կառավարության հայտարարությունները անհեթեթ են թվում Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասված է ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ, որը փոխանցել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ բրիտանական մեղադրանքներն է՛լ ավելի անհեթեթ են դառնում Երևանում արևմտաեվրոպական քարոզչական «դեսանտի» ֆոնին։ Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ թիրախավորել է նաև Հայաստանը։ Ժամանակն է, որ Արևմուտքը դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս արվել է Մոլդովայում և Ռումինիայում։ Ինչպես ասում են «Գող՝ սիրտը դող»»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ