Ի՞նչ են խոսել Թրամփն ու Սի Ցզինպինը Պեկինում հանդիպման ժամանակ
Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը ԱՄՆ նախագահի առաջին պետական այցն է Չինաստան վերջին ինը տարվա ընթացքում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Սի Ցզինպինի հետ իր բարեկամությունը համարում է մեծ պատիվ։
«Դա մեծ պատիվ է ինձ համար։ Մենք հրաշալի հարաբերություններ ենք ունեցել։ Մենք միշտ գտել ենք ընդհանուր լեզու։ Երբ դժվարություններ են եղել, մենք միասին ենք աշխատել դրանք լուծելու համար։ Ես կարող էի զանգահարել ձեզ, դուք կարող էիք զանգահարել ինձ, և երբ խնդիր է եղել, ինչի մասին մարդիկ նույնիսկ չգիտեն, մենք շատ արագ լուծում ենք գտել», - ասել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ մեծ հարգանք է տածում Չինաստանի և Սի Ցզինպինի նվաճումների նկատմամբ։
«Դուք մեծ առաջնորդ եք։ Ես սա բոլորին եմ ասում. դուք իսկապես մեծ առաջնորդ եք», - ասել է ԱՄՆ նախագահը։
Իր հերթին Սի Ցզինպինը ընդգծել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ օգուտի վրա, և որ առճակատումը կհանգեցնի վնասի երկու կողմերի համար։ Նրա խոսքով՝ Պեկինը և Վաշինգտոնը պետք է հաղթահարեն խնդիրները և կառուցեն հարաբերությունների նոր մոդել։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































