Քվեարկելիս որոշելու ես ՝ դու քվեարկո՞ւմ ես Հայաստանի Հանրապետության, թե՞ «արևմտյան ադրբեջանի» օգտին
Գոռում է, ճչում, հիստերիայի մեջ ընկնում, սպառնում է կեղծված գործով վերադարձնել Ծառուկյանի որդուն, հիշատակում է Լուկաշենկոին, ով իբր ինչ-որ բան էր ծրագրել ալիևի հետ։
Պարադոքսն այն է, որ Լուկաշենկոյին իբր «դավադրության» մեջ մեղադրելով՝ նա միաժամանակ որևէ պահանջ կամ մեղադրանք չունի հայերի ոչնչացրած մարդասպան ալիևի նկատմամբ։ Փաստորեն սա թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ պահանջներ չունի, բայց Ծառուկյանի նկատմամբ ունի՞։
Սա անհեթեթություն ու աբսուրդ է՝ բարձրացված նախընտրական թավշյա բերբալ պոռնոգրաֆիայի ներքո։
Վերադարձրու մայրերին իրենց որդիներին, որոնց կոտորեցիր միայն նրա համար, որ քեզ դավաճան չճանաչեն․ սա քո ուղիղ մեջբերումն է։
Ըստ էության, այս ընտրությունները նրա մասին են, թե Երևանը դառնալո՞ւ է իրևան, Սևանը՝ գյոյչա, Հայաստանը ղեկավարելու՞ է ալիևի նշանակված դրածոն, թե՞ Հայաստանի վարչապետը։
Ի վերջո, քվեարկելիս որոշելու ես ՝ դու քվեարկո՞ւմ ես Հայաստանի Հանրապետության, թե՞ «արևմտյան ադրբեջանի» օգտին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































