Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Երևանը ներկայումս բարդ հարաբերություններ ունեն՝ հաշվի առնելով Արևմուտքի կողմից Հայաստանին ենթարկեցնելու փորձերը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր դաշտ, ինչը վտանգում է, որ Երևանը կորցնի իր արտոնությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։

Լավրովը նաև հայտարարել է, որ Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ կարող են քննարկվել մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում։

«Հնարավորություն կլինի քննարկել Արևմուտքի կողմից Հայաստանին իր դաշտ ներքաշելու փորձերը», - ռուսական լրատվամիջոցներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ