Reuters․ Չինաստանը պարտավորվել է առնվազն 17 մլրդ դոլարի ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք գնել
Չինաստանը պարտավորվել է 2026, 2027 և 2028 թվականներին գնել առնվազն 17 միլիարդ դոլարի ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով կիրակի օրը հրապարակված Սպիտակ տան տեղեկատվական տեղեկագրի տվյալները։
Սպիտակ տունը հայտնել է, որ այս պարտավորությունը ստանձնվել է անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումների ընթացքում։
Ավելի վաղ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը համաձայնել է պատվիրել Boeing-ի 200 ինքնաթիռ՝ այս քայլը բնորոշելով որպես չինացի առաջնորդի պարտավորություն
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ




































