«Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ։ Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանի պոռթկումներին, ատելության խոսքին արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

«Այս մարդը ամենավտանգավոր, զզվելի կերպով է արձագանքում իրեն քննադատող ՀՀ շարքային քաղաքացիներին, որոնք ընդամենը իրեն հիշեցնում են 8 տարվա, իսկ ավելի ստույգ՝ 2020-ից ի վեր իր բերած աղետները։ Նրա՝ սպառնալիք և անձնական բնույթի հաշվեհարդար պարունակող վարքը, խոսքը չի կարող նորմալ համարվել։

Հարգելի ընդդիմադիրներ, Փաշինյանը ձեր ձեռքին է դնում բազմաթիվ խաղաքարտեր՝ իրեն արագորեն իշխանությունից հեռացնելու համար։ Մնում է մի քիչ խելացի և կազմակերպված գործել»,- նշել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ