Գնացեք ընտրության, ուղղակի գնացեք, հույսը ոչ մեկի վրա մի դրեք, նույնիսկ այն ուժերի, ում պետք ա տաք ձեր ձայնը
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մնաց 16 օր:
Ընդդիմությունը շարունակում է իրեն պահել «արդեն հաղթել ենք» ոճի մեջ:
Քաղաքը հանգիստ:
Ոչինչ չի հիշեցնում նրա մասին, որ Հայաստանը կանգնած ա պատմական «լինել չլինելու» շեմին:
Շուտով կհայտնվեն նոր «կոմպրոմատ» սկեչեր, որտեղ ընդդիմադիրները իրենց սիրուհիներին նվերի դիմաց «կաշառում են» ձայն տալ իրենց, կամ որ իրենք Ալֆա Ցենտավրայի մոլորակներից մեկի ազդեցության գործակալ են, կամ որ ուղղակի տանձ են:
Եվ ընդդիմությունը սեփական օրակարգ գեներացնելու փոխարեն կսկսի ապացուցել, որ իրենք տանձ չեն:
Մնաց 16 օր: Գնացեք ընտրության, ուղղակի գնացեք: Հույսը ոչ մեկի վրա մի դրեք: Նույնիսկ այն ուժերի, ում պետք ա տաք ձեր ձայնը»:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































