Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Տելեգրամ ալիքում գրել է, որ ուկրաինական հետախուզությունը տվյալներ է ստացել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռային համալիրի կիրառմամբ հարվածի նախապատրաստման մասին։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունն ստացվել է նաև ամերիկացի և եվրոպացի գործընկերներից։
Նա նշել է նաև, որ Ուկրաինան արձանագրում է երկրի, մասնավորապես՝ Կիևի դեմ համակցված հարձակման նախապատրաստման նշաններ՝ տարբեր տեսակի զինատեսակների կիրառմամբ։ Զելենսկու խոսքով՝ այդ հարձակման ընթացքում կարող է կիրառվել նաև միջին հեռահարության նշված զինատեսակը։
Ուկրաինայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել արձագանքել օդային տագնապի ազդանշաններին և օգտվել ապաստարաններից։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Կիևը սպասում է արևմտյան գործընկերների կանխարգելիչ արձագանքին և շարունակելու է ուժեղացնել հակաօդային պաշտպանության համակարգը։
«Մենք հնարավորինս պատրաստում ենք ՀՕՊ-ը և արդարացի պատասխան ենք տալու յուրաքանչյուր ռուսական հարվածի»,- ընդգծել է Զելենսկին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































