ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է «Օրեշնիկ» համալիրի կիրառմամբ Ուկրաինային հասցված հարվածի մասին։


Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս զինծառայողները զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին, ավիաբազաներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։

Գերատեսչությունում ընդգծել են, որ հարվածը հասցվել է «Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ Ուկրաինայի իրականացրած ահաբեկչական հարձակումներին ի պատասխան»։

«Հասցվել է զանգվածային հարված «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներով, «Իսկանդեր» աերոբալիստիկ հրթիռներով, «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ հրթիռներով և «Ցիրկոն» թևավոր հրթիռներով», — ասված է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ կիրառվել են օդային, ծովային և ցամաքային տեղակայման թևավոր հրթիռներ, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ «հարվածի նպատակները ձեռք են բերվել, նախատեսված բոլոր օբյեկտները խոցվել են»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ