Հայաստանի բուհերում շուրջ 3100 տեղ թափուր է մնացել. ինչով է սա պայմանավորված
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության հիմնական փուլն ավարտվել է մտահոգիչ ցուցանիշներով։ Կառավարության կողմից հատկացված 12 720 տեղերից (2 133-ը՝ անվճար, 10 587-ը՝ վճարովի) համալրվել է 9 620-ը։ Հատկացված տեղերից 2133 անվճար են, իսկ 10587 վճարովի , սակայն անվճար ընդունվել է 1875, իսկ վճարովի 7799 դիմորդ։
Արդյունքում համակարգում մնացել է շուրջ 3 100 թափուր տեղ, որոնցից 250-ը պետության կողմից ֆինանսավորվող անվճար տեղերն են։
Եթե համեմատենք ընդունելության վերջին երեք տարին, ապա պատկերը հետևյալն է.
| Ուսումնական տարի | Թափուր տեղեր | Մեկնաբանություն |
|---|---|---|
| 2024/2025 | մոտ 6,600 վճարովի + 271 անվճար (ընդամենը շուրջ 6,900) | Ամենաբարձր ցուցանիշներից մեկն էր, և ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ տեղերի պլանավորումը պետք է վերանայվի։ |
| 2025/2026 | պաշտոնական ամբողջական համադրելի տվյալներ լայնորեն չեն հրապարակվել | Ընդունելության կանոններում փոփոխություններ եղան, սակայն թափուր տեղերի ամբողջական վիճակագրությունը նույն ձևաչափով հասանելի չէ։ |
| 2026/2027 | շուրջ 3,100 թափուր տեղ | Նախնական արդյունքներով չհամալրված տեղերի թիվը զգալիորեն նվազել է նախորդ տարվա համեմատ։ |
Առաջին հայացքից թեև թվում է, թե իրավիճակը բարելավվել է (եթե 2024-ին թափուր էր մնացել մոտ 6900 տեղ, ապա այժմ խոսվում է մոտ 3100-ի մասին՝ գրեթե կրկնակի նվազում), սակայն միայն այս թվերով եզրակացություն անել չի կարելի, քանի որ հնարավոր են մի քանի բացատրություններ: .
3100 թափուր տեղն ինքնին դեռ չի նշանակում կրթության որակի բարելավում կամ վատթարացում։
Դրանք կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով՝ ժողովրդագրական փոփոխություններով, արտագաղթով, երիտասարդների կրթական և մասնագիտական առաջնահերթությունների փոփոխությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ բարձրագույն կրթությունը որոշների համար այլևս չի դիտարկվում որպես հաջող կարիերայի միակ ճանապարհ»։
Ցավաի է, բայց փաստ, որ բարձրագույն կրթության արժեքի ընկալման փոփոխությունը նույնպես կարևոր գործոն է։ Վերջին տարիներին ավելի հաճախ են երիտասարդները ընտրում կարճաժամկետ մասնագիտական դասընթացներ, ՏՏ ոլորտի բութքեմփներ, հեռավար ուսուցում կամ անմիջապես աշխատանքի անցնել՝ չորս տարվա բակալավրի փոխարեն։ Եթե աշխատաշուկան որոշ ոլորտներում առանց դիպլոմի էլ հնարավորություն է տալիս աշխատանք գտնել, ապա բուհն այլևս բոլորի համար առաջնային ընտրություն չէ։








































