Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում հայհոյել է Նեթանյահուին. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայհոյանքների տեղատարափ է թափել։ Այս մասին գրել է «Axios» պորտալը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Նեթանյահուին անվանել է գիժ և մեղադրել ապերախտության մեջ»,- նշված է հրապարակման մեջ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ նախագահն անցել է գոռոցների, կոպիտ ձևով Իսրայելի վարչապետին հարցրել, թե նա ինչ է անում, և հիշեցրել նրա դեմ տարիներ ձգվող դատական գործընթացը։
«Եթե ես չլինեի, դու բանտում կլինեիր։ Հիմա բոլորը քեզ ատում են։ Սրա պատճառով բոլորն ատում են Իսրայելը»,- հոդվածում մեջբերվում են խոսքերը, որոնք, իբր, Թրամփն ասել է Նեթանյահուի հասցեին։
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Իսրայելը դիմում է Լիբանանի հետ հակամարտության ոչ համաչափ էսկալացիայի։ Նրա մոտ, ինչպես պնդվում է, մտահոգություն է առաջացնում այդ երկրում զոհերի թիվը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































