Սև ծովում ԱՄՆ-ից Ուկրաինա ուղևորվող բեռնանավի վրա պայթյուն է որոտացել
Սև ծովում հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ԱՄՆ-ից Ուկրաինա Լիբերիայի դրոշի ներքո նավարկող «Christiana B» նավի վրա վրա պայթյուն է որոտացել. այն ամերիկյան Նորֆոլկից ածուխ էր տեղափոխում Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «Readovka» տելեգրամյան ալիքը։
Ռումինիայի ՆԳՆ-ից հայտնել են, որ բեռնանավը գտնվում էր Ռումինիայի տնտեսական գոտում։
«Անձնակազմը օգնություն է խնդրել, ինչից հետո դեպի նավ են ուղարկվել փրկարարական նավեր, իսկ ՆԳՆ ավիացիայի ուղղաթիռը օդից զննել է այն»,- նշում է աղբյուրը։
Ըստ նախնական վարկածի՝ նավը կարող էր վնասվել ծովային անօդաչու թռչող սարքի հարվածի կամ ականի պայթյունի հետևանքով։ Տուժածներ չկան, տարհանման անհրաժեշտություն չի առաջացել։
Առանձին հայտարարությամբ Ռումինիայի նախագահը հայտնել է, որ ժամը 11:00-ի սահմաններում F-16 կործանիչի օդաչուն խոցել է երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































