Հուլիսի 23-ին Պենտագոնը վերանայեց Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ զինվորականների կորուստների վերաբերյալ իր պաշտոնական տվյալները՝ զոհերի թիվը 18-ից կրճատելով մինչև 14։

Այս մասին հայտնել է The New York Times-ը։

Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Ջոել Վալդեսը փոփոխությունները վերագրել է կայքում տվյալների մշակման ժամանակավոր խափանումների հետ։ Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ճշգրտումը ներքին քննարկումների արդյունք է եղել, և չորս զինծառայողները մտածված հանվել են ցուցակից։

Սրանք զինվորներ են, որոնք զոհվել են Հորդանանում և Հյուսիսային Իրաքում Իրանի կողմից հրետակոծության հետևանքով  հրադադարից հետո։

NYT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սա է եղել նրանց պաշտոնական վիճակագրությունից հանելու պատճառը։ Թերթը նաև նշում է, որ հրադադարի խզումից հետո Պենտագոնը զգալիորեն կրճատել է զինվորական կորուստների վերաբերյալ տվյալների հրապարակման հաճախականությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ