Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած զրույցի ընթացքում Հայաստանի ԵՄ-ին անդամակցության կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության շարունակության վերաբերյալ հանրաքվեի ճշգրիտ ամսաթվեր չեն նշվել։ Այս մասին գրում է Ria.ru-ն:

«Ոչ, ճշգրիտ ամսաթվեր չեն նշվել, բայց այնուամենայնիվ ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի ճշգրիտ ժամկետների մասին հարցին։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ