Թրամփը Զելենսկուն և Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ինքը կոչ է արել նրան դադարեցնել Ռուսաստանի հետ հակամարտությունը։
«Ես նրան ասացի, որ պարզապես դադարեցնի պատերազմը», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Թրամփը նաև վերահաստատել է իր լավ հարաբերությունները թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ Զելենսկու հետ։
«Ես նրանց ասացի. դադարեցրեք պատերազմը։ Անցյալ ամիս 25,000 մարդ զոհվեց։ Ես կցանկանայի, որ նա դադարեցներ պատերազմը»,- կրկնել է Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի առաջնորդի հետ նախորդ օրը կայացած հանդիպման մասին հարցին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































