ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է որոշում կայացնել նախագահական հաջորդ ընտրություններում հանրապետական ​​ թեկնածուի վերաբերյալ։ Այս մասին նա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

Թրամփին խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքը Հանրապետական կուսակցության դոնորներին ասել է, որ նրանք պետք է 2028 թվականի ընտրություններում աջակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Լրագրողը հարց է հնչեցրել՝ արդյոք Թրամփը պաշտոնապես աջակցում է Վենսին։

«Ոչ։ Ես այդ մասին քիչ առաջ եմ լսել։ Կարծում եմ՝ նա հրաշալի է, բայց դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար»,- ասել է Թրամփը։

Ամերիկյան լրատվամիջոցները հաճախ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանում են հիմնական հանրապետական թեկնածուներ, որոնք կարող են առաջիկա ընտրություններում պայքարել նախագահի պաշտոնի համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ