Սաուդյան ավիացիան հարվածներ է հասցրել մայրաքաղաք Սանայի նախագահական համալիրի տարածքում գտնվող հութի ապստամբների ռազմական ճամբարին, РИА Новости-ին հայտնել է Եմենի իշխանությունների աղբյուրը։

«Սաուդյան ավիացիան հարվածներ է հասցրել Սանայի հարավում գտնվող նախագահական համալիրի տարածքում տեղակայված «Ան-Նահդայն» ռազմական ճամբարին», – ասել է նա։

Հութիների դեմ պայքարող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտնել է, որ թագավորության հարավում գտնվող Խամիս Մուշայթ և Ջիզան քաղաքների երկնքում որսացել է Եմենից արձակված երկու բալիստիկ հրթիռ և չորս անօդաչու թռչող սարք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ