ՔՊ-ում ընդունվա՞ծ է դիպլոմներ կեղծելը․ սկսենք Մարտունուց
Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Դատական համակարգից օրերս ինձ մատնացույց արեցին Մարտունու համայնքապետի առաջին տեղակալ ոմն Վահագն Դավթյանի քրեական գործը, ով 2024-ի հոկտեմբերին դատապարտվել է Ագրարային համալսարանի դիպլոմը կեղծելու համար։ ԱԱԾ-ն է ժամանակին դա բացահայտել։ ՔՊ-ական չինովնիկը շտապել է իրեն մեղավոր ճանաչել։ Փաստացի ունի դատվածություն ՔՕ 457 հոդվածով՝ որպես առավել ծանր հանցանք, բայց ՔՊ-ական ավագանին շրջանցել է դատարանի վճիռը և հանցագործին թույլ տվել՝ աշխատելու Մարտունու համայնքապետի առաջին տեղակալ, հիմա էլ՝ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ՔՊ ցուցակում այդ անձը 4-րդ համարն է։
Զարմանում եմ, որ Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյանը այդպիսի հանցավոր քայլը թույլ է տվել, բայց փաստ է, որ ՔՊ-ն աչք է փակում փաստաթղթեր կեղծող անձի ծանր հանցանքի վրա։
Վարչապետի աշխատակազմին ուղարկել եմ քաղաքական պատասխանատվության գրությունը՝ դատապարտված հանցագործը, որը պետական փաստաթղթեր է կեղծել, ի՞նչ տրամաբանությամբ է աշխատում պետական փաստաթղթերի հետ՝ որպես համայնքապետի առաջին տեղակալ և ի՞նչ տրամաբանությամբ է ներառված ՔՊ-ի նախընտրական ցուցակում։
Սակայն դա միակ դեպքը չէ։
Մարտունի համայնքում դիպլոմ կեղծելու ուրիշ դեպքեր էլ կան, բայց այդ մասին աղմկահարույց բացահայտումներ կլինեն առաջիկա օրերին։ ՔՊ-ական գյուղապետերը և նրանց հովանավորները պետք է պատրաստվեն ցավոտ իրողությունների»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ



































