Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ Գեղամ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսին նման նախաձեռնության համար, նշել է, որ հուշագրի ստորագրմամբ երկու մարմինների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դրվում, ինչը նոր խթան կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները կհամագործակցեն մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման, մրցակցության քարոզչության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրությունների և ծրագրերի իրականացման, ինչպես նաև ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումներին մասնակցության և այլ ուղղություններով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն