Իրականում Հրազդանի մեծ կամրջի կառուցումը սկսվել էր դեռ 1946-ին, 1951-ին որոշ թերություններ էին հայտնաբերվել, եւ կամրջի շահագործման ժամկետը երկարաձգվել էր։

1952թ. հուլիսի 4-ին, կամրջի բետոնալցման ժամանակ մետաղյա կոնստրուկցիաները պոկվում են եւ այն փլվում է։ Հետագայում պարզվում է, որ կառուցման ընթացքում թույլ էին տրվել մի շարք շինարարական սխալներ, մասնավորապես՝ ճիշտ չէին զոդվել ամրաններն ու մետաղյա այլ հանգույցները։

Փլուզման հետեւանքով զոհվում է 47 մարդ, շատերը վիրավորվում են։ 375 մետր ընդհանուր երկարություն եւ 60 մետր բարձրություն ունեցող կառույցը շահագործման է հանձնվում միայն 1956 թվականին եւ ստանում է Կիեւյան կամուրջ անվանումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ