Սերգեյ Մարկեդոնով. Դե, ի՞նչ առանցք Երեւանի եւ Թեհրանի միջեւ
Հենց Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները հանդիպեցին, անմիջապես սկսեցին խոսել առանցքի առաջացման մասին: Դե, ի՞նչ առանցքը Երեւանի եւ Թեհրանի միջեւ: Այս մասին Երեւանում կայացած քննարկման ժամանակ ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Նա պարզաբանեց, որ շատ տարբեր սյուժեներ կան:
«Ի՞նչ է, հայ քաղաքական գործիչները պատրաստ են պայքարել սիոնիզմի դեմ իրանցիների պես: Մեղմ ասած` ոչ: Առանցքներ, սխեմաներ. այդ ամենը հիանալի է, բայց եկեք ավելի իրական հիմքեր տեսնենք»,- նկատեց փորձագետը: