Բաթումում 5 հարկանի շենքի մի հատվածի փլուզման հետևանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ 4 դիերը դուրս են բերվել ուշ գիշերը։ Զոհերից մեկը տարեց կին է, մեկը՝ անչափահաս, երկուսը՝ տղամարդ։

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն ավելի քան 15 ժամ։ Ներկայում դեռևս փրկված է 5 մարդ՝ երկու երեխա, երկու տղամարդ և մի երիտասարդ կին։ Եվս երկու մարդու հետ կապ է հաստատվել, նրանց գտնվելու վայրը ճշտվում է։

Համացանցում հրապարակվել են շենքի փլուզման պահն արձանագրած տեսախցիկի կադրերը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն