Ռուսաստանում անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացության 968 դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Քովիդ-19»-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբին, այս ցուցանիշն արդեն երկրորդ օրն անընդմեջ ռեկորդային է:

Նախօրեին հաղորդվել է մահվան 936 դեպքի մասին: Մահվան ելքով դեպքերի թիվը 900-ը գերազանցում է 4-րդ օրն անընդմեջ, իսկ համավարակի ողջ ընթացքում հիվանդության հետևանքով մահացել է 215 453 մարդ:

Վերջին մեկ օրում արձանագրված մահվան դեպքերից 70-ը գրանցվել է Մոսկվայում, 61-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 48-ը՝ Սվերդլովսկի մարզում:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում կազմել է 29 362, որը առավելագույն ցուցանիշն է տարեսկզբից ի վեր: Դրանից առաջ առավելագույն ցուցանիշը (29 935) գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերի 24-ին:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 7 746 718:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն