Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում։

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին` հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +22-ից +24, երեկոյան՝ +16-ից +18 աստիճան։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն