Մի շարք մարդկանց մոտ ապաքինվելուց հետո ավելի քան կես տարի կարող է պահպանվել մարմնի բարձր ջերմությունը։  Այս մասին տեղեկացրել է վարակաբան Իլյա Ակինֆիեւը։

«Հոտառության կորուստը՝ որպես հետքովիդային համախտանիշի մաս, նույնպես կարող է չլուծված մնալ։ Ինչպես եւ մնացած պահերը, ինչպիսին են հոգնածությունը, ջերմության երկարատեւ բարձրությունը։ Ես պացիենտներ ունեմ, որոնց մոտ ջերմաստիճանը՝ 37,1 ու 37,2, կորոնավիրուսից հետո պահպանվում է կես տարուց ավելի»,- ասել է մասնագետը URA.Ru-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ COVID-19-ից հետո ապաքինված պացիենտների մի մասը դժգոհում է բարձր ջերմությունից, եւ դրա պատճառներն առայժմ չի հաջողվել պարզել։ Ավելին, շատ պացիենտներ չունեն բորբոքումներ կամ այլ վարակներ, բայց նրանք շարունակում են դժգոհել հոգնածությունից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ