Երեւանի երկաթուղային կայարանում բացվել է մեր մայրաքաղաքի օրվան նվիրված ցուցահանդես: Այստեղ ներկայացված են տաղանդավոր լուսանկարիչ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Ելենա Առաքելովայի (Arle) աշխատանքները:

Լուսանկարներում պատկերված է մեր սիրելի քաղաքի ծանոթ համայնապատկերը, սակայն նրանք ներկայացնում են Երեւանը նորովի, եւ յուրաքանչյուր դիտող ծանոթ պատկերներում կարող է ինչ-որ նոր բան տեսնել: 

Հեղինակն ասում է, որ ցուցահանդեսի անցկացումը երկաթուղային կայարանում շատ խորհրդանշական է. ծանոթ պատկերները ողջունում են ճանապարհորդությունից վերադարձած Հայաստանի բնակիչներին, իսկ զբոսաշրջիկները տեսնում են մայրաքաղաքում իրենց սպասող երթուղիների կարճ «անոնսը»:

Ելենա Առաքելովան նաեւ շնորհակալություն է հայտնում ընկերության ղեկավարությանը` իր աշխատանքները մայրաքաղաքի ամենամեծ եւ ամենապայծառ վայրերից մեկում ներկայացնելու համար, եւ վստահ է, որ իր լուսանկարներն այստեղ կփայլեն նոր գույներով:

Ցուցահանդեսը կտեւի մեկ ամիս: Այցելուների համար մուտքն ազատ է։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն