ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է արգելել քաղաքացիների մուտքը՝ ժամանցի վայրեր, ռեստորաններ, համերգասրահներ՝ առանց պատվաստման կամ թեստավորման։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Ազատություն ռադիոկայանի եթերում նա հայտնել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում, հավաքագրվում է փորձը և առաջիկայում նախագիծը պատրաստ կլինի։

«Ունենում ենք մեծաթիվ համերգներ, որոնք բավական վտանգավոր են՝ վարակի տարածման առումով և պետք է այդ պահանջը գործի նաև համերգների, ռեստորանների համար»,- նշել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն