Նիկոլ Փաշինյանը կլինի, թե ուրիշ ինչ-որ մեկը, պետք է առաջնորդվեն 1926-1928 թթ. քարտեզով, որը Ռուսաստանի գլխավոր շտաբում է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Ազատական կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

«Մերոնք պետք է դիմեն, վերցնեն ու առաջնորդվեն այդ քարտեզներով։ Ինչ փոխանակումներ կլինեն, ինչքան առաջ կգնանք, հետ կգնանք, բայց իտոգը պետք է լինի 31 հազար 200 քառակուսի կմ։ Այսօր տարածքը 29 800 է։ Այսինքն՝ մենք դեռ ստանալիք ունենք՝ 1400 ք/կմ»,-ասել է Սամվել Բաբայանը։

Հարցին, թե ինչու՞ 90-ականների առաջին կեսերին չարվեցին սահմանազատման աշխատանքները, երբ Հայաստանը հաղթող կողմ էր, Սամվել Բաբայանն ասաց, որ Արցախը Հայաստանի մաս չէ, անկախություն էր հայտարարել։

Հարցին՝ վստա՞հ է արդյոք, որ հայկական կողմը կստանա այդ 1400 ք/կմ-ն, Սամվել Բաբայանն ասաց.

«Խնդիրը հետեւյալն է։ Ես եկել եմ Ձեր տուն էս կուրտկայով, էս շորերով։ Հիմա տնից դուրս գալով` էդ նույն կուրտկայով, էս շորերով պետք է դուրս գամ։ Բայց քանի որ Սովետմիությունն ափալ-թափալ քանդել են, ՄԱԿ-ն էլ ամեն մեկին իր տարածքում ճանաչել է, պարզ չէ՝ որ տարածքում․ 92թ․ մարտին ՄԱԿ-ը ճանաչել ա էդ հանրապետությունները՝ էդ տարածքներով։ Ի՞նչ տարածքներով, ո՞ր․․․»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն