Բաքվի «մասնագետները» Հայաստանի տարածքում պետք է որոշե՞ն, թե որտեղ սյուներ տեղադրել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդառության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների՝ նրանց նկատմամբ «դատավարություն» կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։
Սա ուղիղ տրամաբանական հակասության մեջ է, ոչ միայն վերջերս այդքան մաշեցված «ինքնիշխանություն» եզրույթի հետ, այլ նաև մեր՝ որպես ազգի և պետության, նույնիսկ տարրական արժանապատվության հանդեպ անարգանք է»։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է նախագիծը՝ Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր և սյուներ անցկացնելու համար, պնդելով, թե իբր հայկական մասնագետներն ու ադրբեջանցիներն արդեն վերլուծություններ են արել:
Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանցի մասնագետներ են եղել Հայաստանում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































