Նոյեմբերի 11-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

Ըստ տեսչական մարմնի հաղորդագրության՝ տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։ Հայտնաբերվել է գերբեռնված ուղևորափոխադրում կատարող 1 տրանսպորտային միջոց, 1-ում էլ բացակայել է ախտահանիչ հեղուկը։ Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն