«Իրավունք»․ Սերժ Սարգսյանի մասին նյութը հավանելու համար Իջևանի քաղաքապետարանի աշխատակցին ազատել են աշխատանքից
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում «ներքաղաքական կրքերը» բավականին թեժացել են: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանում աշխատակցին ազատել են աշխատանքից՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին լուրը Ֆեյսբուքում լայքելու համար:
Իջևանյան մեր աղբյուրը նշում է, որ վերոնշյալ աշխատակիցը հասկանալի պատճառներով չի ցանկանում նշել իր անձնական տվյալները: Սա Նիկոլ Փաշինյանի բռնատիրական Հայաստանն է, որտեղ ժողովրդավարություն ասվածը լուսանցքից դուրս է մնացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում