Ռուսական ՏԳ ալիքներից։ Ամեն բառը մի ոսկի է, ուշադիր կարդացեք։

Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնք կառուցում են բազմաբևեռ աշխարհ և մերժում են աշխարհի արևմտակենտրոն պատկերը՝ ճանաչելով միմյանց ազդեցության գոտիներն ու շահերը։ Երկու երկրներն էլ գիտեն ինչպես գտնել ընդհանուր եզրեր և փոխզիջումներ՝ չնայած տարբեր հարցերի շուրջ տեսակետների տարբերությանը։

Հետաքրքիր սինթեզ է, որում պայքարն ու համագործակցությունը միաժամանակ են տեղի ունենում։ Ճգնաժամի լուծումը և համագործակցության նոր բեկումներն ապահովվում են նաև երկու երկրների ղեկավարների հաճախակի գագաթնաժողովներով։ Թուրք-ռուսական հարաբերությունները պետք է դիտարկել «աշխարհի մեծ տերությունների մրցակցությանը նորարարական պատասխանի» տեսանկյունից։ Ուստի Ռուսաստանը Թուրքիային ընդհանրապես չի ընկալում որպես այսպես ասած «ՆԱՏՕ-ի երկիր», Ղարաբաղի դեպքը հենց դրա օրինակն է։

Կարևոր փաստ է, որ Թուրքիան Ռուսաստանին ընկալում է որպես իրավահավասար գործընկեր՝ ի տարբերություն հավաքական Արևմուտքի։ Եվ երկու նախագահներն էլ սիրալիր են միմյանց նկատմամբ։ Այսպիսով, Թուրքիայի նախագահ Էրդողանը դարձավ միակ օտարերկրյա ղեկավարը, ով հրապարակայնորեն աջակցեց Վ.Վ Պուտինին և քննադատեց Բայդենին։

Բացի այդ, Ռուսաստանին ՁԵՌՆՏՈՒ է, երբ Թուրքիան ԱՄՆ-ին դուրս է մղում տարածաշրջանից։ Սա տեսանք Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում։ Երկու չարիքներից՝ թուլացնել Թուրքիային և ուժեղացնել ԱՄՆ-ը, կամ բանակցել Թուրքիայի հետ և թուլացնել ԱՄՆ-ին, Ռուսաստանը ընտրում է ԵՐԿՐՈՐԴը։

Սա բազմաբևեռ աշխարհի անբաժանելի մասն է, որի օգտին հանդես է գալիս Ռուսաստանի ղեկավարությունը։

Սրանք նոր աշխարհաքաղաքական դասավորություններ են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն