Սիրիայի հարավում վերջին բռնությունների ընթացքում, ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի, չորս օրում զոհվել է 594 մարդ, որոնցից 300 դրուզներ են, նրանցից կեսից ավելին՝ խաղաղ բնակիչներ։

Երեկ՝ հուլիսի 17-ի երեկոյան Սիրիայի նախագահի աշխատակազմը դրուզներին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ, հայտնում է RFI-ն։

Լրատվամիջոցը հայտնում է, որ այս բռնություններից հետո Սիրիայում հասարակության մեջ տարաձայնություններն ավելանում են։

Հակառակ հրադադարին՝ լարվածությունը շատ մեծ է եւ հասարակության մեջ պառակտում է նկատվում։ Խաղաղ բնակչության դեմ իրականացված դաժան բռնությունները դրա վկայությունն են։

Ըստ RFI-ի՝ Հալեպում՝ երկրի հյուսիսում հիմնականում սունի մահմեդականներով բնակեցված քաղաքում՝ համալսարանական կամպուսում, դրուզ ուսանողները հարձակման են ենթարկվել։

Հոմսում եւ Դամասկոսում տեղի են ունեցել կառավարական ուժերին աջակցող հանրահավաքներ։

«Կրակը լռել է, սակայն պառակտումը պահպանվում է, ու կարծես, ամեն օր գնալով ավելի է խորանում»,- ասում է RFI-ն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն