«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր նոր դիրքը խաղադաշտում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Հայաստանի հավաքականի 32-ամյա խաղացողին դուր չի գալիս խաղադաշտում իր դիրքը, ինչի պատճառով նա հազվադեպ է մասնակցում հարձակվողական գործողություններին։

«Ինձ դուր է գալիս իմ նոր դիրքը, ես ավելի շատ եմ խաղում գնդակով, ավելի շատ տարածություն ունեմ», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

– Ի՞նչ կարծիք ունես Աբրահամ-Ձանիոլո զույգի մասին:

«Նրանք յուրահատուկ զույգ են։ Նրանք շատ լավ հասկանում են միմյանց, օգնում են թիմին պաշտպանվել, սա այն է, ինչ մեզ պետք է։ Նրանք կարող են կատարելագործվել որպես դուետ կամ կատարելագործվել անհատապես»,- ասել է Մխիթարյանը:

«Ռոման» դեկտեմբերի 1-ին Ա Սերիայի 15-րդ տուրի արտագնա խաղում պարտվեց «Բոլոնիային» (0-1): Մխիթարյանն ամբողջ 90 րոպեն անցկացրել է խաղադաշտում։

Հռոմեական ակումբը 25 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն