Նոյեմբերի 9֊ի պատճառների վերաբերյալ չսերտած դասերը մեր հասարակության համար շատ թանկ են արժենալու. Արթուր Բերբերյան
Իմ անձնական կարծիքով Հայասատանի հասարակությունը առաջին հերթին և հայ ազգը առհասարակ պետք է ներազգային կոնսենսուսի գա 2020 թվականի թվականի ավերիչ պարտության պատճառների վերաբերյալ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով դեռևս որևէ պետական կառույց, գիտական որևէ կենտրոն համակողմանիորեն չի ուսումնասիրել և պարզել պարտության իրական պատճառները։ Անհանգստացնողն այն է, որ կարծես թե հանրային պահանջ էլ չկա ձևավորված հասկանալու համար, թե ինչու՞ պարտվեցինք և կար արդյոք՞ այլ տարբերակ։ Բոլոր կարծիքները քաղաքականացված են և ճշմարտությունը, իրական ռազմաքաղաքական, տնտեսագիտական և սոցիոլոգիական որևէ արժանահավատ ուսումնասիրության կարծես թե չի ենթարկվել։
Իմ կարծիքով, եթե մենք չվերլուծենք պարտության բոլոր պատճառները, չվերացնենք բոլոր հետևանքները, ապա Հայաստանին առջևում կարող են սպասել նմանօրինակ վատ ելքերով պատերազմներ։ Իսկ այն, որ պետությունները և բանակները միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմների, դա փաստ է։
Իշխանությունը խոսում է խաղաղությունից, թուլացնում հասարակության զգոնությունը, իսկ թշնամին պատրաստվում է հաջորդ պատերազմին։
Իմ անձնական կարծիքով, մենք` Հայաստանը, պետք է չխոսի խաղաղության պայմանագրից, քանի որ Հայաստանը,որպես պետություն, երբեք էլ պատերազմ չէր հայտարարել Ադրբեջանին, քանզի միջպետական պատերազմի դեպքում պատերազմի թատերաբեմը շատ ավելի մեծ կլիներ։
Մենք պետք է խոսենք ընդամենը միջպետական հարաբերությունների հաստատման մասին և վերջ։
Մնացածը միաջազգային իրավունքի, քաղաքագիտության և քաղաքական իշխանության դաշտում է, և պետք է ներազգային կոնսենսուս ձևավորել, թե ինչպես վերացնել պարտության քաղաքական հետևանքները և նվազագույն կորուստներով դուրս գալ այն անբարենպաստ վիճակից, որում հայտնվել Հայաստանը։
Հիշելով նոյեմբերի 9֊ը, մեր ազգը, հայաստանյան հասարակությունը պետք է կերտի հզոր և մրցունակ պետություն ` հզոր բանակնով, քանզի մեր պետության միակ դաշնակիցը մեր բանակն է և մենք բոլորս` այս պահին Հայաստանը այլ դաշնակից չունի։
Ամփոփելով հիշատակենք և աղոթենք ռազմի դաշտում ընկած բոլոր հայորդիների համար և Աստծուն խնդրենք պահի և պահպանի Հայաստանը, որի սրբազան հողի պաշտպանության համար ընկել են մեր նահատակված նահատակները։
Փառք Հայոց բանակին, որը մի օր կրկին ազատագրելու է Արցախ աշխարհը և Հայքի մնացած բուն հայոց հողերը:






































