Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, կայացավ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց քաղաքաբնակների հաղթանակով՝ 2-1 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար այս հաղթանակը 150-րդն էր Պրեմիեր լիգայում։ Նա այս նշագծին հասել է մրցաշարի պատմության մեջ ամենաարագը՝ 203 խաղում։

Նախկինում ռեկորդը պատկանում էր Ժոզե Մոուրինյուին, ով 230 խաղում է գրանցել 150 հաղթանակ։

14 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ 1 միավորով զիջելով առաջատար «Չելսիին» և նույնքան գերազանցելով երրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին»: «Ասթոն Վիլան» (16) զբաղեցնում է 13-րդ տեղը։

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն