«Բարսելոնայի» ղեկավարությունը պայմանավորվել է ակումբի նախկին մարզիչ Կիկե Սետյենի հետ՝ հեռացման համար փոխհատուցում վճարելու հետ կապված, հայտնում է Cadena Ser-ը։

Կատալոնացիները 63-ամյա մասնագետին կվճարեն 4 միլիոն եվրո։ Ակումբը խոստովանել է, որ մենեջերի պաշտոնանկությունը վճարվելու է մաս-մաս: Այս համաձայնությունը «Բարսելոնային» թույլ կտա խուսափել դեկտեմբերի 20-ին նախատեսված դատական գործընթացից:

Սետյենը ստանձնել էր թիմի ղեկը 2020 թվականի հունվարին և հեռացավ նույն ամռանը՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո (2-8)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» նախկին մարզիչ Ռոնալդ Կումանին կվճարի 10 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում հեռացման համար։

Լա Լիգայի առաջիկա տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Բետիսին»։

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն