Երախտապարտ եմ ճակատագրին 2-րդ հնարավորության համար. Բեն Աֆլեքն առաջին անգամ մեկնաբանել է իր և Ջեյ Լոյի վերամիավորումը
Դերասան Բեն Աֆլեքն առաջին անգամ խոսել է երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ վերամիավորման մասին, գրում է CNN-ը։
Նա աստղի հետ սիրավեպի վերսկսումն անվանել է «գեղեցիկ պատմություն», որը չի ցանկանում բացահայտել։
«Դուք կարող եք ենթադրություններ անել դրա մասին, բայց սա իմ սերտած ամենադժվար դասերից մեկն է: Ես հասկացա, որ խելամիտ չէ ամեն ինչ կիսել մնացած աշխարհի հետ: Ես սիրալիր եմ ձեզ հետ, բայց ես պարզապես չեմ ուզում խոսել դրա մասին: Ես ուզում եմ մի փոքր զսպվածություն դրսևորել։ Բայց կարող եմ ասել, որ ինձ համար դա միանշանակ գեղեցիկ է»,- ասել է Աֆլեքը։
Դերասանը շեշտել է, որ երախտապարտ է ճակատագրին երկրորդ հնարավորության համար, որը ստացել է թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում։
Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել են 2002-ից 2004 թվականներին և եղել են այդ շրջանի ամենավառ զույգերից մեկը։ Հարսանիքի նախաշեմին նրանք խզել են նշանադրությունը՝ պատճառաբանելով հանրային ճնշումը և լրատվամիջոցների չափազանց մեծ ուշադրությունը։
Աստղերի սիրավեպի վերսկսման մասին լուրերը հայտնվել են մայիսին՝ Ջենիֆեր Լոպեսի՝ 45-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսից բաժանվելուց անմիջապես հետո։ Երգչուհին հաստատել է իր հարաբերությունները Բենի հետ իր ծննդյան օրը, իսկ առաջին պաշտոնական միջոցառումը, որին նրանք մասնակցել են որպես զույգ, Վենետիկի կինոփառատոնն էր։
Tert.am