«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ երեկ նիստ է արել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիրների հետ Քոչարյանը քննարկել է եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը։ Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց` բոյկոտը կոնկրետ նախորդ քառօրյային էր վերաբերում։

«Նախ ուզում եմ ընդգծել, որ խմբակցության նիստի ժամանակ, որը վարել է մեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ որոնք պարբերական բնույթ են կրում, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, բայց ոչ ԱԺ առաջիկա նիստի ժամանակ բոյկոտը դադարեցնելու հարց, որովհետեւ նման խնդիր պարզապես չկա, քանի որ նախորդ քառօրյայից առաջ շատ հստակ հայտարարվել է, որ մենք բոյկոտում են հենց այդ քառօրյան, քանի որ իշխանությունն անհասկանալի օրակարգով է շարժվում եւ երկրորդ պլան է թողել երկրի անվտանգությանն առնչվող հարցերը, որոնք խիստ հրատապություն են պահանջում», – հավելեց նա։ «Հայաստան» խմբակցությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի, առաջիկայում մտադիր է բոյկոտը շարունակել խորհրդարանի այլ հարթակներում, հիմնականում՝ միջազգային:

Փոխարենը արտահերթ նիստ են ցանկանում հրավիրել։ Թե ինչ օրակարգով, Խամոյանն այսպես արձագանքեց. «Օրակարգն, իհարկե, մեր անվտանգության ու պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկումն է: Այս պահին, սակայն, օրվա մասին կդժվարանամ տեղեկություն հայտնել, բայց առաջիկա մի քանի օրվա ընթացքում հստակ կլինի արդեն»:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն