Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն:

Այս մասին հայտնում են ՀՀ  նախագահի նստավայրից, մանրամասնելով, որ տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն