Քաղաքական եւ ռազմական բնագավառում Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ Էլ ավելի ակտիվ համագործակցությունն իրենից լուրջ մարտահրավեր Է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, կարծում Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին ժամանակներս Ռուսաստանը եւ Չինաստանը աջակցում են Էլ ավելի ինտենսիվ համագործակցությանն ինչպես քաղաքական, այնպես Էլ ռազմական մակարդակով: Խոսքը ՆԱՏՕ-ի համար նոր չափման եւ լուրջ մարտահրավերի մասին Է: Դրա արդյունքում առաջանում են նոր վտանգներ: Մոսկվան եւ Պեկինը Էլ ավելի հաճախ են համակարգում որոշումների շուրջ համապատասխան դիրքորոշումներն այնպիսի բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին ՄԱԿ-ն Է»,-ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Է հարցազրույցում, որը «Ռուսաստանը եւ Չինաստանը սպառնում են Արեւմուտքին» վերնագրով հունիսի 8-ին հրապարակել Է Հռոմի la Repubblica թերթը:

«Բացի այդ, նրանք անցկացնում են համատեղ զորավարժություններ, միասին փորձառում են մարտական ինքնաթիռների հեռավոր թռիչքներ եւ ծովային գործողություններ, ինչպես նաեւ անցկացնում են փորձի ինտենսիվ փոխանակում սպառազինությունների եւ Համացանցի վերահսկողության ուղղությամբ»,-ասել Է նա: ՌԴ-ն եւ Չինաստանը քանիցս հայտարարել են, որ երկու երկրների համագործակցությունը ոչ ոքի չի սպառնում, հիշեցնելով, որ երկկողմ փաստաթղթերում միշտ ընդգծվում Է, որ ռազմավարական փոխգործակցությունը եւ բազմակողմ գործընկերությունը ուղղված չԷ ոչ ոքի դեմ, այլ բացառապես ելնում Է մեր ժողովուրդների եւ երկրների շահերից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն