Հնդկաստանի արեւելքում մեկ օրում շուրջ 30 մարդ Է զոհվել կայծակի հարվածներից
Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի արեւելյան նահանգի առնվազն 27 բնակիչ Է զոհվել վերջին 24 ժամում կայծակի հարվածներից: Հունիսի 8-ին այդ մասին հայտնել Է The Times of India թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զոհվել են նահանգի վեց օկրուգների բնակիչներ, զոհվածների թվում երեքը կանայք են: Տեղական իշխանությունների տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառն այն Է, որ մարդիկ ամպրոպին շարունակում են աշխատել դաշտում, չնայած արտակարգ ծառայությունների կողմից բարձր մակարդակի վտանգի հայտարարմանը:
Արեւմտյան Բենգալիայի կառավարությունը ցավակցություններ Է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նահանգի բնակիչներին հորդորել Է պահպանել անվտանգության միջոցները տարածաշրջանում շարունակվող տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: