Աֆղանստանը պատրաստվում է թալիբների հարձակմանը
Աֆղանստանում զինվորները պատրաստվում են թալիբների հարձակմանը՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, երեքշաբթի հայտնում է The Wall Street Journal-ը:
Ինչպես գրում է թերթը, թալիբները պատրաստվում են հարձակվել Աֆղանստանի խոշոր բնակավայրերի վրա: Զինյալները շրջապատում են ոստիկանության և բանակի դիրքերը և սպասում են, որ ԱՄՆ վերջին զորքերը լքեն երկիրը:
Բացի այդ, մի քանի շաբաթ օդային աջակցության դադարեցմանը զուգընթաց, Աֆղանստանի կառավարական ուժերը կորցնում են իրենց առավելությունը հակամարտությունում: Ոստիկանությունն ընդգծում է, որ առանց ավիացիայի և ծանր զենքի նրանք երկար չեն դիմանա: