Եթե Ճապոնիայի իշխանությունները որոշեն չեղարկել Տոկիոյի օլիմպիական խաղերը, ապա  2021թ. 1,7% -ով կնվազի երկրի տնտեսական աճը: Դա լրջորեն կազդի երկրի ընդհանուր վիճակի  վրա: Այս մասին նշված է Bloomberg-ի ուսումնասիրությունում, գրում է ՀԱՕԿ-ը։

Վարչապետ Յոսիհիդե Սուգան մայիսի 28-ին երկարացրել է արտակարգ դրությունը Տոկիոյում և ինը այլ նահանգներում՝ մինչև հունիսի 20-ը: Միևնույն ժամանակ իշխանությունները չեն նախատեսում հետաձգել խաղերը:

Եթե  միջոցառումը տեղի ունենա, ապա  երկրի տնտեսությունը կաճի 2,3% -ով, իսկ մրցումները չեղյալ հայտարարելու դեպքում կանխատեսվող աճը կնվազի մինչեւ 0,6%:

ՀԱՕԿ-ը նաև գրում է, որ Ճապոնիայի իշխանությունները  խստորեն կվերահսկեն Տոկիոյի օլիմպիական խաղերը լուսաբանող արտասահմանցի լրագրողների տեղաշարժը։ Նպատակն այն է, որ նրանք չհեռանան իրենց համար նախատեսված գոտիներից:

Լրագրողների տեղավորումը կենտրոնացնելու համար հյուրանոցների քանակը կրճատվել է 150-ով: Մամուլի ներկայացուցիչներին նաև չի թույլատրվի օգտվել հասարակական տրանսպորտից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն