Չինաստանը նախազգուշացում է արել ԱՄՆ-ին՝ Թայվանի հետ առեւտրային գործարքի կապակցությամբ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է, որ բանակցություններ է սկսելու Թայպեյի հետ, հաղորդել է AFP-ն:

Անցյալ հանգստյան օրերին չինական սոցիալական լրատվամիջոցներում վրդովմունք էր առաջացրել ԱՄՆ սենատորների այցը Թայպեյ, որտեղ նրանք հայտարարել էին, որ Վաշինգտոնը կղզուն նվիրաբերելու է կորոնավիրուսի պատվաստանյութի 750,000 չափաբաժին: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը էլ ավելի է թեժացրել վրդովունքը՝ նախօրեին հայտարարելով Կոնգրեսի լսումների ժամանակ առեւտրային գործարքի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը Վաշինգտոնին կոչ է արել «դադարեցնել բոլոր տեսակի պաշտոնական փոխանակումները Թայվանի հետ, զգույշ վերաբերել Թայվանի խնդրին եւ զերծ մնալ կեղծ ազդանշաններ ուղարկելուց»:

Թայվանը Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով ապահովվման ջանքերը խոչընդոտելու մեջ՝ հայտարարելով, որ սա կղզին մեկուսացնելու Պեկինի շարունակական արշավի մի մասն է:

Չնայած Վաշինգտոնը խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Թայպեյի հետ 1979 թվականին, Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Թայվանի ամենահզոր դաշնակիցը եւ զենքի հիմնական մատակարարը:

«Այս նպատակով մենք շարունակում ենք զգալի քանակությամբ սարքավորումներ մատակարարել եւ վաճառել Թայվանին: Մենք լուրջ մտահոգություններ ունենք Թայվանի դեմ Չինաստանի կառավարության ագրեսիայի ավելացման կապակցությամբ», - հայտարարել է Բլինքենը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն