Բալիի իշխանությունները վրդովված են այն լուրից, որ պոռնոաստղերը անպարկեշտ տեսանյութեր են նկարահանում տեղի վիլլայում, եւ վճռական են նրանց գտնելու եւ դրան վերջ դնելու հարցում, հայտնում է Vice-ը։

Հետաքննությունը տեւել է բավականին երկար, քանի որ սկզբում տեղի ոստիկանությունը չգիտեր այն վիլլայի ճշգրիտ տեղը, որը օգտագործել էին պոռնոաստղերը:

Ինդոնեզիան հայտնի է պոռնոգրաֆիայի դեմ պայքարի իր խիստ օրենքներով, ուստի պոռնոդերասաններին բռնելու դեպքում նրանց խիստ պատիժ է սպառնում:

Սոցիալական ցանցերում տեսանյութերը, որտեղ կիսամերկ դերասանները զվարճանում են «պոռնո-վիլլայում», գրավել են իշխանությունների ուշադրությունը, երբ առցանց օգտվողները ներքին հարդարանքում ավանդական մոտիվներ են նկատել:

Բալիի ոստիկանությունը ուսումնասիրել է տեսանյութը, որպեսզի պարզի, թե որտեղ է այն նկարահանվել: Վիլլան հայտնաբերվել է, բայց դերասաններ չեն եղել:

Daily Star-ը հայտնում է, որ այժմ իրավապահները հուսահատորեն փորձում են հետապնդել եւ պատժել նրանց:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն