Սեյսմոլոգները հունիսի 9-ին 5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ճապոնիայի Հոնսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Այդ կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հատինոհե քաղաքից 78 կիլոմետր դեպի հարավ – արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 239 հազար մարդ: Օջախն ընկած է եղել 50 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն